Տ. Առեն եպիսկոպոս Շահենյան

Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ

● Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել  է 1970թթ․-ին Բաղդադում: Ավազանի անունը՝ Շանթ։
1976 - 1981թթ․ - Բաղդադի միջնակարգ դպրոց։ 
1984 - 1987թթ․ - Իրաքի Քերքուք քաղաքի հիմնական դպրոց:
1988 - 1992թթ․ - Իրաքի Քերքուկ քաղաքի Մեխանիկական գիտությունների քոլեջ:
1992 - 1998թթ․ - Իրաքի հայոց թեմի Սուրբ Կարապետ հոգևոր ուսումնարան։
1994 - 2000թթ․ - Բաղդադ քաղաք, «Բաբելոն» հոգևոր համալսարան (Աստվածաբանական և Իմաստասիրական պսակավորի տիտղոս)։
2000 - 2005թթ․ - Ծիսագիտության մագիստրոս, դոկտոր (Քահանայապետական արևելյան համլասարան):

● Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

1999թ․-սարկավագ՝ ձեռամբ Տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի։
2000թ․-կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի:
2006թ․ - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի։(Վարդապետական թեզ՝ Արևագալի ժամերգության՝ ծագումը, զարգացումը և Աստվածաբանությունը:
2024թ. - եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

● Պաշտոնավարություն

2003 - 2012թթ․ - Իտալիայի հոգևոր հովիվ, Հայրապետական պատվիրակի փոխանորդ։
2012 - 2013թթ․ - Արագածոտնի թեմի Սուրբ Գևորգ երկեղեցու վանահայր:
2014 - 2016թթ․ - Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի Սուրբ Եղիշե Մայր Տաճարի հոգևոր հովիվ:
2016 - 2018թթ․ - Հոլանդիայի հոգևոր հովիվ, Հայրապետական պատվիրակի փոխանորդ:
2019թ․ - Արգենտինայի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի հոգևոր հովիվ։
2022թ․ - Արգենտինայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ:
2024թ․- Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ։